Գլխավոր Միջոցառումներ ԱԻ եւ ՔՊ թեմաներով վարժանքներ՝ մարզերում

ԱԻ եւ ՔՊ թեմաներով վարժանքներ՝ մարզերում

2060
Տարածել

Երեւանում եւ մարզերում շարունակվում են տարեկան պլանով հաստատված վարժանքները։

Հունիսի 10-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Համայնքի շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, կազմակերպվել է համայնքապետարանի աշխատակիցների պատսպարում: Դրանից հետո համայնքի ղեկավարի հետ ուսումնասիրվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակը, տրվել են ցուցումներ։ Մարզային ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը ներկայացրել է նաեւ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Հունիսի 13-ին եւ 14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի ՀՓՋ-ի աշխատանքային խմբերը Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ եւ Զորական բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը»  թեմայով վարժանք։ Կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետեւ տարհանման մարմինների ծավալում։ Երկու բնակավայրերի վարչական շենքում եւ մանկապարտեզում փրկարարները կարդացել են դասախոսություն՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները