Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն ավտոգազալցակայանների անվտանգության

Նախագիծ. Վասն ավտոգազալցակայանների անվտանգության

2154
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոգազալցակայանների կառուցման եւ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագիծ: Ներկայումս ավտոգազալցակայանների կառուցման եւ շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀկառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգով։ Այս որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով: Նշված որոշմամբ սահմանվել են հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի որոշումը տեխնիկական կանոնակարգ չէ եւ չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

Նախագծի մասին առավել մանրամասն՝ այստեղ