Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված 5 նախագիծ

Տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված 5 նախագիծ

2361
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տեխնիկական անվտանգության կանոնների հստակեցման որոշումների հինգ նախագիծ. «Ամբարձիչ կռունկների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին», «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին», «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման եւ հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին», «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին», «Շարժասանդուղքների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին»:

2022 թվականի մարտի 4-ին ԱԺ-ն փոփոխություններ արեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում եւ կառավարությանը վերապահվեց տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր եւ հրահանգներ ընդունելու իրավասություն: Գործող որոշ կարգեր ճանաչվել են ուժը կորցրած, մի մասը գործում է: Նոր նախագծերը կապահովեն ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

Նախագծերով սահմանվում են նշված ոլորտներում տեխնիկական անվտանգության ապահովման սկզբունքներ. ստորերկրյա բոլոր հանքերը պետք է ունենան արհեստական օդափոխություն, արգելվում է ստորերկրյա լեռնային փորվածքներն օդափոխել միայն օդի բնական քարշուժի հաշվին, նախքան բացահանքում մեքենասարքավորումների գործարկելն ու տրանսպորտային միջոցների շարժը, պարտադիր կարգով պետք է տրվեն ձայնային եւ լուսային ազդանշաններ, որոնք պետք է լսելի (տեսանելի) լինեն դրանց գործողության գոտում գտնվող բոլոր աշխատողներին, հանքահարստացուցիչ ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա բավարար լուսավորություն եւ ապահովված լինի անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ եւ այլն:

Նախագծերի մասին առավել մանրամասն՝

Ամբարձիչ կռունկների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման եւ հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները

Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

Շարժասանդուղքների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները