Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի բնակչության ուսուցման կարգ

Նախագիծ. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի բնակչության ուսուցման կարգ

2342
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի հանրապետության բնակչության ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Հայաստանի տարածքը բարձր սեյսմաակտիվ գոտի է, իսկ Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարեւորությունը, ուսուցանված, իրազեկ բնակչությունը ի վիճակի է ճիշտ արձագանքել ռիսկերին: Բնակչության ուսուցումը եւ իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարեւոր տարրերից է: Պետք է իրազեկ լինեն բոլորը՝ երիտասարդից մինչեւ տարեց՝ հաշվի առնելով նաեւ խոցելի խմբերին։

Ըստ նախարարության, նախագիծը տեղավորվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում: Ծրագրի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» բաժնում գրված է. «աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության եւ պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու եւ ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր»:

Նախագծով առաջարկվում է ուսուցման մի քանի եղանակ. դասախոսություն, սեմինար, վարժանք, սպորտային խաղ-վիկտորինա, հեռուստառադիոհաղորդում, զանգվածային լրատվության միոցներով հրապարակումներ, սոցիալ-հոգեբանական նախապատրաստում:

Այս բոլորը պետք է կառուցվեն հետեւյալ տեղեկությունների վրա՝ երկրաշարժի, սեյսմիկ վտանգի գնահատման եւ նվազեցման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, ուժեղ երկրաշարժի եւ դրա սպառնալիքի դեպքում բնակչության վարքականոնների մասին տեղեկություններ, երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին օգնության եւ հոգեբանական օգնության ցուցաբերման վերաբերյալ տեղեկություններ, երկրաշարժից առաջ, ընթացքում եւ հետո բնակչության գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, տարհանման վարժանքների կազմակերպման վերաբերյալ տեղեկություններ, իրավունքների, պարտականությունների եւ վարվելակերպի մասին տեղեկություններ:

Նախագծի ընդունման դեպքում կունենանք ուսուցանված եւ իրազեկված բնակչություն:

Առավել մանրամասն՝ այստեղ