Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

2122
Տարածել

2022 թվականի հունիսի 2-8-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ.

  • Հունիսի 2-ին Հայաստանում՝ Հրազդան քաղաքից 18 կմ հարավ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 5-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ջիլ, Արդանիս, Վահան եւ Աղբերք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ Գավառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Հունիսի 7-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Հունիսի 4-ին Տոնգայի Թագավորության Նեյաֆու քաղաքից 142 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,3 մագնիտուդ: Նույն օրը 6,4 եւ 6,3 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Մաքքուորի եւ Ալեության կղզիների տարածքներում: Հունիսի 8-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերու-Բրազիլիա սահամանային գոտում` Բրազիլիայի Ակրի նահանգի Տարաուակա համայնքից 114 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»