Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 37 խորհրդատվություն, 33 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

37 խորհրդատվություն, 33 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2123
Տարածել

2022 թվականի մայիսի 19-26-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 37 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ` 32 ծառայող, 15 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 32-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 11 երթ:
Վարչության մասնագետները մասնակցել են «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը անտառային տարածքում» եւ «Խոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանում» թեմայով ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժությունների: