Գլխավոր Միջոցառումներ Միջպետական ճանապարհն այսուհետ անվտանգ է

Միջպետական ճանապարհն այսուհետ անվտանգ է

2044
Տարածել

Մայիսի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ուժերով Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Պայթեցման է ենթարկվել 53 ժայռաբեկոր՝ մոտ 125 խմ ծավալով։

Վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր Աբազյանի խոսքով՝ քարաբեկորները վտանգ էին ներկայացնում գլխավոր ճանապարհի եւ հարակից արտադրական շինության համար։ Ընթացքում տեղ-տեղ քարեր են թափվել, որոնք արագ հեռացվել են երթևեկելի գոտուց։ Ներկա դրությամբ ճանապարհն անվտանգ է։

Ըստ բաժնի պետի՝ տեղումների ազդեցությունը քարաթափման հարցում քիչ հավանական է, փոխարենը հաճախակի երկրաշարժերն են թուլացնում հիմքը։

Սողանքային գոտին գտնվում է փրկարարների մշտական վերահսկողության տակ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ