Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 387 կանչի են արձագանքել

Փրկարարները 387 կանչի են արձագանքել

2034
Տարածել

Մայիսի 16-22-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 387 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ գրանցվել է 45 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ գրան փրկարարները 167 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում, Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 11 ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Տարհանման, պատսպարման եւ առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջումը եւ առաջին բուժօգնության ցուցաբերումը», «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը եւ համագործակցությունը հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներիների կատարման ընթացքում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը», «Գազի արտահոսք բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում՝ հրդեհի բռնկմամբ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կենտրոնական պահեստում եւ ենթակայանում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը եւ աշխատակիցների տարհանման կազմակերպումը», «Երկրաշարժից մասնակի փլուզման հետեւանքներով առաջացած հրդեհ, փլատակներում գտնվող տուժածների տարհանում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյակտներում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում» այլ թեմաներով ուսումնավարժություններ: