Գլխավոր Միջոցառումներ Մեթոդական եւ գործնական օգնություն Արմավիրի մարզին (լուսանկարներ)

Մեթոդական եւ գործնական օգնություն Արմավիրի մարզին (լուսանկարներ)

2121
Տարածել

Փետրվարի 25-ից մարտի 1-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերել Արմավիրի մարզի համայնքներին:

Քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների, գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերը ուսումնասիրման, մշակման եւ ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման եւ կառուցման ուղղություններով մեթոդական եւ գործնական օգնության է ցուցաբերվել Արմավիրի մարզպետարանում եւ համայնքներում:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փետրվարի 25-ին Հացիկ համայնքի միջնակարգ, 26-ին՝ Վաղարշապատի թիվ 4 հիմնական, 27-ին Շենավան համայնքի միջնակարգ եւ 28-ին՝ Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոցներում՝ տարհանման եւ պատսպարման թեմաներով գործնական միջոցառումների, մարտի 1-ին՝ Մրգաշատի թիվ 1 միջնակարգ եւ Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցներում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությունների անցկացման գործընթացի կազմակերմանը ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները