Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է մոտ 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է մոտ 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2197
Տարածել

2022 թվականի մայիսի 16-22-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը ճանաչողական բնույթի:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները բացել են վեց փակ դուռ, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Գրանցվել է հրդեհի 2 դեպք, որից 1-ը Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, 1-ը չոր թփուտներում: Ծառայության հրշեջ-փրկարար մասի անձնակազմը ժամանակին արձագանքել ու իրականացրել է հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ այլ բնույթի եւս 2 կանչ:
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ, ականանետի 53 ական, 63 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 4 եւ նռնականետի 3 նռնակ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն