Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 16 016 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 16 016 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

223
Տարածել

2022 հոկտեմբերի 31-ից նայեմբերի 7-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1053 զանգ:

Շաբաթվա ընթացքում արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում: Ականի պայթյունի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի: Դեպքի վայր հասած փրկարարները տուժած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։

Գրանցվել է 13 հրդեհ. 3-ը՝ բնակելի շինություններում, 10 դեպք՝ բաց տարածքներում, այգիներում եւ բնակելի տների ենթատարածքներում:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է կենցաղային եւ տեխնածին բնույթի 25 ահազանգ, այդ թվում՝ փրկարարները բացել են խափանված փականով 6 դուռ, մեկ կանչով քաղաքացուն ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխել բուժհաստատությու: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները հոգեբանական աջակցություն են ցուցաբերել 6 քաղաքացու: Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ 2 կանչ է ստացվել:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ մեկտեղ, անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է 16 016 միավոր ռազմամթերք, այդ թվում՝ 1 հակատանկային, 61 ականանետի եւ 28 միավոր հակահետեւակային ական, 49 միավոր հրթիռ, երեքական միավոր հրթիռակասետային եւ գնդիկաբեկորային ավիառումբ, 984 արկ, 14686 միավոր փոքր տրամաչափի զինամթերք, 30 հատ ձեռքի եւ «ՊԳ-7» տեսակի 28 նռնականետի նռնակ:

ՆԳ նախարարությունը եւ ենթակա բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն մատուցել հանրապետության ողջ տարածքում:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911,101,112, (047) 94-09-11:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն