Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 38 խորհրդատվություն, 32 ուղեգրում, 11 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

38 խորհրդատվություն, 32 ուղեգրում, 11 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2083
Տարածել

2022 թվականի մայիսի 12-19-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 38 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 56 մարդ` 35 ծառայող, 17 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 32-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 11 երթ: