Գլխավոր Միջոցառումներ ՌՀՄԱԿ դասընթաց Լոռիում. «Առաջին օգնություն»

ՌՀՄԱԿ դասընթաց Լոռիում. «Առաջին օգնություն»

2333
Տարածել

2022 թվականի ապրիլի 21-ին եւ 22-ին «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետների օգնությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության, Լոռու մարզային փրկարարական վարչությունում (Վանաձոր), անցկացվում է «Առաջին օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում է 10 փրկարար՝ Լոռու մարզային փրկարարական վարչության բոլոր 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Մեզ հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության ղեկավարները կարեւորեցին «Առաջին օգնություն» թեմայով դասընթաց կազմակերպելը: Փրկարարներն, իհարկե, ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում են առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները, սակայն այն ավելի հասկանալի և պարզ է դառնում մասնագետների անմիջական ներկայացումից հետո: Փրկարարներն իրենց աշխատանքների ժամանակ՝ կանչեր սպասարկելիս անընդհատ առնչվում են տարբեր տեսակի խնդիրների: Աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում այս դասընթացը իր զգալի լուման է ունենալու, վստահ են Լոռու ՄՓՎ-ում:

Լուսանկարները տրամադրել է Լոռու մարզային փրկարարական վարչությունը

Հ.Գ. Նախկինում ՌՀՄԱԿ-ը վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում Ռուսաստանում եւ հենց ՌՀՄԱԿ-ում՝ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում: Լոռու մարզում կազմակերպված «Առաջին օգնություն» դասընթացն արդեն երկրորդ արտագնա դասընթացն է: Առաջինը կազմակերպվել էր այս տարվա փետրվարին, դարձյալ Լոռու մարզում՝ «ՃՏՊ-ների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների տեխնոլոգիաները» թեմայով: