Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ լրագրողը մարդասիրական աղետի մասին ֆիլմ կնկարի

ՃԿՊԱ լրագրողը մարդասիրական աղետի մասին ֆիլմ կնկարի

2573
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» լրագրող Անի Անտոնյանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմի նախագիծն արժանացել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» հասարակական կազմակերպության ֆինանսավորմանը։ Ռեժիսորի դեբյուտային ֆիլմն արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանային խնդիրների մասին է։ Նկարահանումները կսկսվեն մայիսին։

«Հրադադարից հետո՝ 2021 թվականի օգոստոսին, Ադրբեջանն ուղեկալներ դրեց M2 միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Կապան հատվածում։ Դրանից հետո Հայաստանի կառավարությունը սկսեց վերանորոգել միակ շրջանցիկ՝ Տաթեւ-Կապան ճանապարհի դժվարանցանելի Տաթեւ-Աղվանի հատվածը, որի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել։ 5 ամսից ավելի ամեն օր Գորիսի փրկարարական ջոկատը Շուռնուխ, Բարձրավան եւ Որոտան գյուղերի բնակիչներին հաց էր առաքում, անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխում մարդկանց, դեղորայք եւ այլ իրեր։ Ամեն օր՝ գրեթե 120 կմ»,- մանրամասնում է հեղինակը։

Առավել մանրամասն՝ այստեղ