Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 422 կանչի են արձագանքել

Փրկարարները 422 կանչի են արձագանքել

1909
Տարածել

Ապրիլի 11-17-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 422 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 106 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 163 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 16 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 78 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկու­ղային հարկում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում», «Գազի արտահոսք բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում՝ հրդեհի բռնկմամբ», «Հրդեհաշիջումը բժշկական հաստատություններում», «Հրդեհաշիջումը գազալցակայանում փրփրագեներատորի օգնությամբ», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի տանիքում», «Բնակչության ազդարարման տարհանման և պատսպարման իրականացումն «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Սողանքի ժամանակ տարհանման և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: