Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 940 զանգ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

940 զանգ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1803
Տարածել

2022 թվականի մարտի 20-27-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ:

Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարների ահազանգելու եւ դրանց հետեւանքների վերացման համար:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ 22 ահազանգի: Բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչների համար վտանգ ներկայացնող փլուզումների մաքրման համար:

Ստեփնակերտում եւ հանրապետության շրջաններում աշխատանքներ են տարվել մարդկանց բնականոն տեղաշարժի, երթեւեկության համար վտանգ ու խոչնդոտ հանդիսացող ծառերի հատման եւ այլ անցանկալի պատահարների կանխարգելման ուղղությամբ վերաբերյալ կանչերին: Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաեւ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 7, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 33 կանչ: Փրկարարները բացել են չորս փակ դուռ, երեք դեպքում քաղաքացիներին հանել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 18 կանչերի:

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին եւ բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Բոլոր դեպքերը ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն