Գլխավոր Նորություններ ԱՌԱՋԻՆ «ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ»

ԱՌԱՋԻՆ «ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ»

771
Տարածել

Մարտ ամսից Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքն անցել է արևային էներգիայի օգտագործման։ Գյուղի բնակչության շուրջ 90 տոկոսը՝ 70 տուն, արդեն ունի արևային ջրատաքացուցիչներ և ինքնուրույն ապահովում է կենցաղային տաք ջրի պահանջարկը։ Գյուղի 29 տներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, որոնք արևի ճառագայթներից կլանած էներգիան վերածում են էլեկտրաէներգիայի, ոմանց էլ տրամադրվել են էներգախնայող լամպեր, որոնք մի քանի անգամ նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս տներն արևային էներգիայի կայաններով ապահովելու համար կառավարությունը ծախսել է 40 մլն դրամ։

1924-ին հիմնադրված գյուղը երբեք գազամատակարարում չի ունեցել։ Հաշվարկվել էր՝ գյուղի գազամատակարարման համար պետք է ծախսվեր 95 մլն դրամ, սակայն այդ գումարը կառավարությունը չի ունեցել։ Այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է գյուղ, և լեռնամերձցիները կրկին հիշեցրել են գյուղը գազիֆիկացնելու մասին։ Կառավարությունում քննարկել են և գտել գազիֆիկացմանն այլընտրանք տարբերակը, որոշվել է տեղադրել արևային էներգիայով կայաններ, ինչի համար ծախսվել է 40 մլն դրամ: Մեկ տան համար նախատեսված վահանակն ունի 1,5-3 կՎտ հզորություն: Այս մասին գրում է «Հետքը»: