Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվել են ԱԻՆ հոգեբանները

Վերապատրաստվել են ԱԻՆ հոգեբանները

3552
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն,  սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն անցկացվել է «Հոգեբանական ծառայության մասնագետների վերապատրաստում» թեմայով վերապատրաստման հեռավար դասընթաց, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հինգ հրահանգիչ:

Թեմաներն էին «Հոգեֆիզիոլոգիայի դերը ՌԴ ԱԻՆ հոգեբանների վերապատրաստման գործում», «Պրոֆայլինգը ծառայողական գործունեության մեջ, տարբերությունը ստի դետեկտորից (բացահայտումից)», «Ստի բացահայտման սկզբունքները: Ստի ճանաչումը վեգետատիվ նյարդային համարկարգի, խոսքի և մարմնի շարժումների միջոցով», «Հոգեֆիզիոլոգիական թեստավորման սարք «-УПФТ հոգեֆիզիոլոգ», դրա նկարագրությունը, նպատակը, կիրառման հնարավորությունները», «Հոգեֆիզիոլոգիայի հիմունքները ԲՈՍ-մեթոդի համատեքստում», «ԲՈՍ-մեթոդի տեսական հիմունքներ», «ԲՈՍ-ռեակորի կառավարման առանձնահատկությունները», «Շնչառական թրեյնինգ․ ջերմաստիճանային թրեյնինգ», «Սրտանոթային համակարգի թրեյնինգ», «СПФИ-ի նպատակը, պոլիգրաֆով ստուգման կազմակերպման եւ իրականացման հիմնական պահանջները։ СПФИ-ի անցկացման հիմնական դժվարությունները» եւ այլն։

Դասընթացը վարում էին ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի հրշեջ ծառայության համալսարանի բաժնի վարիչ Ռոման Բուլատը, նույն ամբիոնի դոցենտ Ելենա Անդրոնովան, «Արտակարգ իրավիճակում հոգեբանական աջակցության կենտրոնի» բժշկական եւ վերականգնողական բաժանմունքի հոգեբան Մարիան Տիտոնովան, պոլիգրաֆոլոգ , հոգեբան Գալինա Կրետովան։

ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանի խոսքով՝ դասընթացի ժամանակ հիմնականում շեշտը դրվել է սարքավորումների հնարավորությունների ուսումնասիրության եւ վերականգնողական մեխանիզմների վրա։ Վերապատրաստումները կլինեն շարունակական։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել են հրահանգիչները