Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

1386
Տարածել

2022 թվականի մարտի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ. Մարտի 3-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

 

  • Մարտի 3-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 50 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 3-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ. Մարտի 6-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում: Հաջորդ օրը 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսում` Ֆիջի կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»