Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

151
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  •  Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 16-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 35 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 18-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հոկտեմբերի 13-ին Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու Կոկոպո քաղաքից 147 կմ դեպի արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,4 մագնիտուդ: Հոկտեմբերի 16-ին Կենտրոնական Ամերիկայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»