Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

2323
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 1-3-ը ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի «Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի» (EXCON՝ Exercise Coordination) վերապատրաստում, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (փրկարարական ուժերի վարչություն, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչություն) փրկարարներ, ՃԿՊԱ դասախոսներ, աղետների ռիսկի նվազեզման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգողը` 16 փրկարար:
INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի ղեկավար կազմի վերապատրաստում կազմակերպվում է ամեն տարի, այս տարվա դասընթացը առանձնահատուկ է՝ այս տարվա սեպտեմբերին անցկացվելու է INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի վերաորակավորման վարժանքը: Ապրիլին նախավարժանքն է:
Առավել մանրամասն՝ այստեղ