Գլխավոր ՀՀ ՆԳՆ Վերապատրաստվեց եւս 18 փրկարար

Վերապատրաստվեց եւս 18 փրկարար

894
Տարածել

Տեղեկացրել ենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերին արձագանքման վերաբերյալ վերապարտասման դասընթաց է անցկացվում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի, Երեւանի փրկարար վարչության, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մասնագետների համար:

Այսօր մասնակիցները ստացան վկայականներն, ինչը հավաստում է, որ ունեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերին արձագանքման կարողություններ:

Մինչ օրս նման վերապատրաստում էր անցել ավելի քան 10 փրկարար: Ավելի շատ թվով մասնագետներ վերապարտաստելու որոշումը պատահական չէ. աշխարհում օրեցօր աճում են քիմիական կամ կենսաբանական ռիսկերը; Ի հավելումն, Հայաստանում կան նման ռիսկերի օջախներ՝ ատոմակայան, քիմիական ձեռնարկություններ, պոչամբարներ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ