Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ-ն՝ ավիացիոն նորարարական մոտեցումների ջատագով

ՃԿՊԱ-ն՝ ավիացիոն նորարարական մոտեցումների ջատագով

2437
Տարածել

Ստեփանավանի համայնքապետարանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան», «Լոռէ փրկարար ջոկատը» եւ «Ավիացիոն կրթության եւ նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպություններն համագործակցության հուշագիր են կնքել, որի շրջանակում Ստեփանավանում ստեղծվել է համայնքային ավիացիոն, հեռակառավարվող համակարգերի եւ ռոբոտաշինական նորարարական ռեսուրս կենտրոն։ Հուշագրին առանձին հավելվածով միացել է նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման կենտրոնը։ Նախաձեռնության հեղինակը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն է։

Կենտրոնը դառնալու է հարթակ-միջավայր համայնքի երիտասարդների եւ մասնագետների համար՝ տարբեր ոլորտներում ավիացիոն եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու, գիտելիք եւ հմտություններ ձեռքբերելու, մասնագիտական կողմնորոշման համար:

Առավել մանրամասն՝ այստեղ