Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1906
Տարածել

2022 թվականի հունվարի 20-26-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

· Հունվարի 20-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Շարուր քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 22-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 23-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 5 կմ հարավ՝ 5-6 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 24-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 3 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 41 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագիիտուդով 4 երկրաշարժ: Հունվարի 21-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայի Նոբեոկա քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հունվարի 22-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Ինդոնեզիայի Տալաուդ կղզեխմբի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Ալեուտյան կղզիների տարածքներում: Հունվարի 25-ին Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Հունվարի 24-ին 5,3 մագնիտուդով Հաիթիի Տիգուավ քաղաքից 47 կմ դեպի արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 2 մարդ, 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել է 191 տուն, վնասվել ավելի քան 591 տուն:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»