Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ.վարակի ներթափանցման կանխում

Այրվածքներ.վարակի ներթափանցման կանխում

1439
Տարածել

Վարակի ներթափանցումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով ծածկեք այրված մակերեսը ստերիլ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով և թույլ վիրակապեք: Եթե այրվածքն ընդգրկում է մեծ մակերես (մարմնի 10%-ից ավելին), ապա ծածկեք այն մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ գործվածքով: Այրվածքների դեպքում մի օգտագործեք կարագ, յուղ կամ այլ միջոցներ: Դրանք կարող են վարակի աղբյուր դառնալ: Բացի դրանից, դրանք այրված մակերեսին քսելիս, դուք կարող եք վնասել բշտերը: Հնարավորության դեպքում տեղադրեք չոր ստերիլ անձեռոցիկ և ամրացրեք կպչուն սպեղանիների կամ թույլ վիրակապի միջոցով:

Մի բացեք և մի վնասեք բշտերը, հակառակ դեպքում կտրուկ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը: Այրվածքը մշակելու ժամանակ մի շնչեք այրվածքի վրա և մի դիպեք նրան: Թեթև, մակերեսային և ոչ տարածուն այրվածքները, որոնք չեն պահանջում բժշկական միջամտություն, մշակվում են վերքերի նման: Լվացեք այրված մակերեսը հոսող ջրի տակ և այն պահեք մաքուր: Այս դեպքերում կարելի է օգտագործել հատուկ հակաայրվածքային քսուքներ: Ուշադիր եղեք և հետևեք վարակի ներթափանցման հետևանքով զարգացող նշաններին: