Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ անձնակազմն անում է առավելագույնը՝ ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար

ՃԿՊԱ անձնակազմն անում է առավելագույնը՝ ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար

3186
Տարածել

«COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության ռեժիմի հետ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջնահերթություններից է համարվել ուսանողների եւ անձնակազմի անվտանգության ու առողջության պահպանումը: ՃԿՊԱ-ն անում է ամեն ինչ, որպեսզի ուսանողներն ու անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այդ ժամանակահատվածը: Ակադեմիան մարտի 17-ից սկսած ամբողջությամբ անցավ հեռավար ուսուցման, գործարկելով առցանց՝ Ակադեմիայի հեռավար ուսուցման հարթակը եւ տեղեկատվական էլեկտրոնային այլ գործիքներ կրթական ծրագրերի բոլոր մակարդակներում (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի) ուսանողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի անընդահատությունն ապահովելու նպատակով: Առցանց են իրականացվում նաեւ կիսամյակային քննաշրջանն ու ամփոփիչ ատեստավորման քննությունները:

Ակադեմիայի 20 դասախոս դեռեւս 2019թ. դեկտեմբերից վերապատրաստվում էին հեռավար ուսուցման հարթակում աշխատելու համար: 2018-2019 ուսումնական տարվանից ակադեմիայում երկու դասընթաց իրականացվում էր առցանց հարթակի կիրառմամբ, որը ստեղծված իրավիճակում շատ արագ կատարելագործվեց եւ արդյունավետորեն օգտագործվում է այդ համակարգի բոլոր հնարավորությունները նաեւ արտակարգ դրության պայմաններում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ