Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ում ամփոփել են 2021-ը եւ նախանշել 2022-ի անելիքները

ԱԻՆ-ում ամփոփել են 2021-ը եւ նախանշել 2022-ի անելիքները

2686
Տարածել

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:  Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները,- «2022թ.-ին մեզ համար կարևոր խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին, նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝ այս դժվարին ժամանակահատվածում»:

Առավել մանրամասն՝ այստեղ