Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-Ը՝ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ

ԱԻՆ-Ը՝ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ

816
Տարածել

ՀՀ կառավարության 2017-ի մայիսի

18-ի որոշմամբ 2015-ի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման պատասխանատու իրավասու մարմին է նշանակվել արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Համաձայնագրի իրականացումը կնպաստի անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բարօրությանն ու անվտանգությանը: Սահմանված է համագործակցության մի քանի ձև. փոխադարձ իրազեկում արտակարգ իրավիճակների մասին, արտակարգ իրավիճակների կանխատեսում և մշտադիտարկում, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միջոցառումների պլանավորում  և անցկացում, արտակարգ իրավիճակներում բնակչության նախապատրաստման կազմակերպման փորձի փոխանակում, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման վերաբերյալ տեղեկությունների, պարբերական հրատարակությունների, մեթոդական և այլ գրականության, տեսալուսանկարչական նյութերի  փոխանակում, համատեղ կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, վարժանքների և մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպում, պայմանագրային հիմունքներով մասնագետների պատրաստում, հետազոտողների, դասախոսների, գիտնականների և մասնագետների փոխանակում, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման այլ գործունեության իրականացում:

Բացի սրանից, համաձայնագրի կողմերը արտակարգ իրավիճակներում կարող են իրարից օգնություն խնդրել, եթե սեփական ուժերն ու միջոցները բավարար չեն: