Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

3374
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 2-8-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.

· Դեկտեմբերի 4-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն եւ Սարչապետ համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 7-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

· Դեկտեմբերի 1-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ եւ 37 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 4-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 21 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք՝ 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 35 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 31 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 6-ին Իրանում՝ Ահար քաղաքից 40 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 3-ին 6,2 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Զատկի կղզու եւ Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքներում: Հաջորդ օրը 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ինդոնեզիայի Հալմահերա կղզու հյուսիսում` Տոբելո քաղաքից 264 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»