Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3208
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 22-28-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 211 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:

Անցած շաբաթ գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, մեկ կանչով քաղաքացուն դուրս բերել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 5 կանչի։ Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար:

Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ եւ 1 արկ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն