Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

1087
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 8-14-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Սեպտեմբերի 13-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում եւ մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Սեպտեմբերի 12-ին Իրան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Մարանդ քաղաքից 43 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Ինդոնեզիայի Ջայապուրա քաղաքից համապատաս­խանաբար 286 կմ եւ 288 կմ դեպի արեւմուտք: Սեպտեմբերի 10-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Պադանգ քաղաքից 185 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը Պապուա Նոր Գվինեայի Կաինանտու քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7,6 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Սեպտեմբերի 14-ին 7,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Լոյալթի կղզխմբի հարավային տարածքում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»