Գլխավոր Միջոցառումներ ՀՀ վարչապետ. Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չունենք

ՀՀ վարչապետ. Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չունենք

2191
Տարածել

Այսօր նիստ է հրավիրել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը: Նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկվանից իրադրության որեւէ նեգատիվ փոփոխություն չունենք, կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չունենք: «Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն էլ, դա պետք է խուճապի առիթ չլինի, որովհետեւ սա հաղթահարելի հիվանդություն է»,- ասել է վարչապետը:

Առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար այնպիսի ընթացք ունենք, որ նա չի բուժվում հիմա, որովհետեւ ոչ մի բողոք, ջերմություն չունի: Ջերմություն է ունեցել մի թեթեւ, որն էլ դեղով է իջեցվել: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն փելեսում» մեկուսացված մարդիկ էլ լավ են, որեւէ մեկը ջերմություն չունի, ոչինչ չի ախտորոշվել, ինքնազգացողության հետ խնդիրներ չունեն:

Վարչապետը կոչ արեց հիվանդության նախանշաններ ունենալու դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժիշկներին:

 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում