Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի կատարմանը

ԱԻՆ-ը կմասնակցի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի կատարմանը

2985
Տարածել

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի եւ փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից մշտական միջգերատեսչական աշխատանքային երեք խումբ` հաշվետվայնության հարցերով, կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության հարցերով, ֆինանսական հարցերով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացուցիչ կունենա հաշվետվայնության, մեղմման եւ հարմարվողականության հարցերով աշխատանքային խմբերում՝ ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնից եւ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնից:

Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի եւ փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդը ձեւավորվել է այս տարվա հուլիսին: Խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված է փոխնախարարի մակարդակով: