Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1825
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 1-8 ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 14-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9` հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնասպանության փորձի, միջանձնային բնույթի խնդրի, երեխային առնչվող հարցի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։