Գլխավոր ՀՀ ՆԳՆ 202 խորհրդատվություն, 19 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

202 խորհրդատվություն, 19 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

3212
Տարածել

Հոկտեմբերի 14-22-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 212 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 32 մարդ` 18 ծառայող, 10 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 19-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է հինգ ելք:

Շաբաթվա ընթացքում անցկացվել են փրկարարների վերապատրաստման դասընթացներ, ստուգարքներ, վարժանքներ, որոնց ժամանակ բժշկական ապահովման վարչության մասնագետները կազմակերպել են բժշկական ապահովում: