Գլխավոր Վերլուծություն 9 ամսում գնահատվել է 14 կառույցի քաղաքացիական պաշտպանության վիճակը

9 ամսում գնահատվել է 14 կառույցի քաղաքացիական պաշտպանության վիճակը

3211
Տարածել

Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի 1695-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի հանրապետության պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը: Այս գնահատումը քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում է: Ըստ վարչապետի որոշման, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում պետք է իրականացվի 5 տարին մեկ: 2019-2024 հատվածի համար նախատեսված է 51 գնահատում՝ նախագահի, վարչապետի աշխատակազմեր, սահմանադրական դատարան, տարբեր նախարարություններ ու պետական այլ կառույցներ, Երեւան, մարզեր եւ համայնքներ եւ այլն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության հարցերով կառավարական մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժինը 2021 թվականի առաջին 9 ամսում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում է իրականացրել 14 կառույցում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, սռողջապահության նախարարություն եւ ենթակա կազմակերպություններ, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզեր եւ համայնքներ եւ այլն:

Պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումն իրականացվում է մի շարք ուղղություններով. ինժեներական պաշտպանություն, ճառագայթային եւ քիմիական պաշտպանություն, բժշկական պաշտպանություն, տարհանման միջոցառումների կազմակերպում, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների եւ ղեկավար կազմի պատրաստում-պատրաստվածություն, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգեր եւ այլն: