Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱՌՆ գլոբալ պլատֆորմում ներկայացվել է Հայաստանի փորձը

ԱՌՆ գլոբալ պլատֆորմում ներկայացվել է Հայաստանի փորձը

2665
Տարածել

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում կազմակերպված հետաղետային վերականգնման համաշխարհային 4-րդ գիտաժողովում զեկույց է ներկայացրել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։

Մեր ներկայացուցիչը խոսել է աղետների ռիսկի նվազեցման օրենսդրական բարեփոխումներից, ներառական համակարգից, դիմակայունության մշակույթի ձեւավորումից: Կարեւորելով աղետների ռիսի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր համագործակցությունը, ԱՌՆ կրթությունը եւ հասարակության բոլոր օղակների ներգրավվածությունը, Արմինե Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվում է Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենքի նոր նախագիծ, համաձայն որի աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման, վաղ վերականգնման եւ հետաղետային վերականգնման միջոցառումներում ներգրավվում են բոլորը՝ պետական եւ համայնքային կառույցներ, հասարակության տարբեր շերտեր, մասնավոր հատված:

 

Առավել մանրամասն՝ առաջիկայում: