Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 30 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

30 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3319
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը սեպտեմբերի 27-հոկտեմբերի 4 ժամանակահատվածում ստացել է 30 զանգ, որից 15-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9` հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական՝ ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ հրդեհի եւ երեխաների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։