Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3249
Տարածել

2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 515 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ինչպես զանգերի՝ այնպես էլ պատահարների թիվը:

Ջերմաստիճանի նավազմամբ պայմանավորված անցած շաբաթ Արցախում գրանցվել է հրդեհի 11 դեպք, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկ դեպք գրանցվել է Ստեփանակերտում՝բնակելի շինության ծխնելույզում:

Զենք զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կասետային 3 հրթիռ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մաքրվել է 4 հեկտար տարածք:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեղնածին բնույթի 13, կենցաղային բնույթի՝ 15 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 1, դռան՝ 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն եւ ջուր մակատարարել մեկ քաղաքացու:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն