Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2025
Տարածել

2021 թվականի մարտի 18-24-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

  • Մարտի 19-ին Իրանում՝ Մակու քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 20-ին Իրանում՝ Մակու քաղաքից 17 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 18 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Մարտի 18-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Ալժիրում՝ Բեջայա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք: Մարտի 20-ին 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Մաքքուորի կղզու տարածքում: Նույն օրը Ճապոնիայի Իսինոմակի քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7,0 մագնիտուդ: Հայտարարված հնարավոր ցունամիի վտանգը որոշ ժամանակ անց հերքվել է: Երկրաշարժի հետեւանքով տուժել է 9 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»