ՃԿՊԱ լրագրողի ֆիլմը՝ մրցանակակիր

631
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» լրագրող Անի Անտոնյանի «Անպայման» ֆիլմն արժանացել է «Մեկ կադր» միջազգային 19-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ հիշատակման՝ լեզվաբանական փնտրտուքի եւ կինոլեզվի արտահայտչամիջոցների միաձուլման փորձի համար:

«Միտքը ծնվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ աշխատանքի բերումով շփվեցի զոհերի ընտանիքների հետ: Տպավորված էի ամուսին, զավակ կորցրած կանանցից. այնքան ուժ ունեն, որ կարողանում են մնալ այնպիսին, ինչպիսին կան: Ճակատագրի հետ կռիվ տալով՝ շարունակում են սպասել առանց պայմանի»,- նշեց հեղինակը: