Գլխավոր Միջոցառումներ ՌԴ մասնագետը ՃԿՊԱ ուսանողների համար դասախոսություն կարդաց

ՌԴ մասնագետը ՃԿՊԱ ուսանողների համար դասախոսություն կարդաց

3298
Տարածել

Հերթական անգամ Երեւանում է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի պետ, փ/ծ գնդապետ Վիտալի Սիմոնովը: Այցի նպատակը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համար վերապատրաստումների դասընթացներ կազմակերպելն է: ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավարության առաջարկով Վիտալի Սիմոնովն այսօր՝ սեպտեմբերի 23-ին «Արտակարգ իրավիճակներ, դասակարգում եւ հնարավոր հետեւանքները» թեմայով դասախոսություն կարդաց ՃԿՊԱ ուսանողների համար:

Ըստ բանախոսի, ակադեմիայի ուսանողները դառնալու են աղետների հետեւանքների վերացման աշխատանքները կառավարողներ եւ պետք է քաջ գիտենան արտակարգ իրավիճակների առանձնահատկությունները, հնարավոր զարգացումները:

Առավել մանրամասն՝ այստեղ