Գլխավոր ՀՀ ՆԳՆ 52 խորհրդատվություն, 24 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

52 խորհրդատվություն, 24 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3226
Տարածել

Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 52 քաղաքացու։

Բուժկանխարգելման բաժին է դիմել 40 հոգի՝ 21 ծառայող, 14 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 24-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

Վարչության շտապօգնության մեքենան կատարել է 2 ելք։

Օգոստոսի 20-ին բուժանձնակազմը Լուսակերտում մասնակցել է սեպտեմբերի 3-ին կայանալիք ցուցադրական վարժանքի փորձնական փուլին: