Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. «Արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչության պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգ»

Նախագիծ. «Արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչության պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգ»

2382
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչության պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փոփոխված տարբերակը: Նախագիծը շրջանառվում է այս տարվա սկզբից:

Թարմացված նախագծով գնահատման եւ փոխհատուցման են ենթակա հետեւյալ արտակարգ դեպքերն ու պատահարները. երկրաշարժ, ցրտահարություն, ջրհեղեղ, ջրածածկում, ջրակալում, կարկուտ, հորդառատ անձրեւ, սելավ, քամի, փոթորիկ, պտտահողմ, ամպրոպ, սողանք, երաշտ, վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ, համաճարակ, էպիզոտիա, էպիֆիտոտիա, պանդեմիա, ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ, հրդեհ, պայթյուն, փլուզում, քարաթափում, ձնահոսք, ձնաբուք: Արտակարգ իրավիճակներն էլ հինգ մակարդակի են բաժանված. անդրսահմանային, հանրապետական, մարզային, համայնքային:

ԱԻՆ հիմնավորման համաձայն, կարգի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել եւ կանոնակարգել արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչությանը պատճառած վնասի փոխհատուցումը, սահմանել չափը եւ մեխանիզմները:

Առավել մանրամասն՝ այստեղ