Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 24 հեռախոսային խորհրդատվություն, 8 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

24 հեռախոսային խորհրդատվություն, 8 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2424
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը օգոստոսի 24-31-ը ստացել է 32 զանգ, որից 24-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 24-ից 5-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորս զանգ՝ ինքնասպանության փորձի, երկու զանգ՝ փլուզման, մեկ՝ բռնության վերաբերյալ: Մեկ դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցութ­յուն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 8 ելք՝ ինքնասպանության փորձերի, հոգեբանական ուղղորդման վերաբերյալ եւ այլ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։