Գլխավոր ՀՀ ՆԳՆ 51 խորհրդատվություն, 33 ուղեգրում, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

51 խորհրդատվություն, 33 ուղեգրում, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3123
Տարածել

Օգոստոսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 51 քաղաքացու:

Բուժկանխարգելման բաժին է դիմել 46 մարդ՝ 24 ծառայող, 20 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու: 33-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման:

Վարչության շտապօգնության մեքենան կատարել է 2 ելք: Օգոստոսի 16-ին բուժկանխարգելման բաժնի բուժքույր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Սուքիասյանը ներկա է գտնվել Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի զորավարժարան տեղափոխված մարտական, կոռոզիայի ենթարկված, ՄՎՉ պայթուցիչով հակատանկային ՏՄ-62մ ականի վնասազերծման աշխատանքներին եւ ապահովել բժշկական անվտանգությունը:

Օգոստոսի 20-ին բուժանձնակազմը Լուսակերտում մասնակցել է սեպտեմբերի 3-ին կայանալիք ցուցադրական վարժանքի փորձնական փուլին: