Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 12 երկրաշարժ

3159
Տարածել

Օգոստոսի 5-11-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 12 երկրաշարժ։ Մասնավորապես՝

· օգոստոսի 5-ին Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 7 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· օգոստոսից 6-9-ը՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղի մոտակայքում, գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ, որոնցից 2-ը զգացվել է Հայաստանի տարածքում:

· օգոստոսի 6-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Նորաշեն եւ Սարչապետ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

· օգոստոսի 7-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ, մասնավորապես՝ օգոստոսի 6-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 24 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իրանի Խոյ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքին 26 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Օգոստոսի 11-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպինների Մատի քաղաքից 76 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»