Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 55 խորհրդատվություն, 40 ուղեգրում, 5 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

55 խորհրդատվություն, 40 ուղեգրում, 5 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

102
Տարածել

2023 թվականի մայիսի 12-18-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 55 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 55 մարդ` 24 ծառայող, 22 ընտանիքի անդամ, 9 կենսաթոշակառու: 40-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 5 երթ:

Վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» դասընթաց են կազմակերպել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ արտակարգ իրավիճակներում` բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատու աշխատակիցների համար:

Վարչության մասնագետները կազմակերպել են ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարների վերապատրաստման եւ պատանի հրշեջ փրկարարների հանրապետական մարզական առաջնության մասնակիցների բժշկական ապահովումը: