Գլխավոր Միջոցառումներ Նոր ձեռքբերումներ ՃԿՊԱ IT համալիրում

Նոր ձեռքբերումներ ՃԿՊԱ IT համալիրում

3567
Տարածել

Այսօր՝ հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ ակադեմիայում ստեղծվող IT համալիրում արձանագրված զարգացումներին ծանոթանալու նպատակով:

IT լաբորատորիան չի սահմանափակվելու մեկ ուղղությամբ: Կլինեն ինչպես պատրաստի դետալներով ԱԹՍ-ների հավաքում եւ ծրագրավորում, այնպես էլ դետալների նախագծում-մշակում-պատրաստում-ԱԹՍ հավաքում եւ ծրագրավորում: Կմշակվեն տարբեր նշանակության ԱԹՍ-ներ՝ հետախուզական, հանրային իրազեկման, տուժածին օգնության փաթեթ հասցնող եւ այլն: Խնդիր է դրված մշակել ծրագիր, որի օգնությամբ ԱԹՍ-ն, ըստ ջրում գտնվողի շարժումների, կհասկանա, մարդը պարզապես լողում է, թե խեղդվում եւ օգնության կշտապի: Խեղդվողի շարժումները ասիմետրիկ են, անկանոն եւ աննորմալ: Սխալները բացառելու համար, ԱԹՍ-ն նախ կկապնվի օպերատորի հետ եւ իրական ժամանակում տեսանյութ կհաղորդի: Ըստ այդ տեսանյութի էլ փրկարարները որոշում կկայացնեն:

Առավել մանրամասն՝ այստեղ