Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2764
Տարածել

Հունիսի 18-24-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 12 երկրաշարժ՝

Հունիսի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 13 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Թելավի քաղաքից 24 կմ հարավ-արեւմ ուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 25-47 կմ հարավ-արեւելք ընկած հատվածում՝ 9 երկրաշարժ, առավելագույնը 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Հունիսի 18-ին 7,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 10 երկրաշարժ: Հունիսի 21-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իսլանդիայում` Սիգլյուֆորդյուր քաղաքից 30 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժին նախորդել են 5,4 եւ 5,7 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: Հունիսի 23-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում՝ Օախակա նահանգի Օախակա դե Խուարես մայրաքաղաքից 136 կմ դեպի հարավ-արեւելք, որն ունեցել է 7,4 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 10 մարդ, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Սողանքներ են առաջացել 8 մայրուղիում, վնասվել է 500 շինություն, 15 բժշկական կենտրոն: Վնասվել է երկրի մշակութային ժառանգության 55 օբյեկտ: Երկրաշարժից հետո Գվատեմալայում, Մեքսիկայում, Հոնդուրասում եւ Էլ Սալվադորում ցունամիի մասին հատարարված նախազգուշացումը հերքվել է:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»